ՏՏ աութսորսինգ (Kars Technologies)
K-Tech-ը պատրաստ է բարձրորակ ծառայություններ մատուցել ՏՏ աութսորսինգ ոլորտում: Մեզ հետ աշխատելով` Դուք ստանում եք այնպիսի առավելություններ, ինչպիսիք են ծառայությունների մատչելիությունը, տրամադրման օպերատիվությունը, բարձր որակը:
Մենք առաջարկում ենք կազմակերպությունների տեղեկատվական ապահովման բաժանորդային կամ միանվագ ծառայությունների ամբողջական փաթեթ:
Ի՞նչ է նշանակում աութսորսինգը
Աութսորսինգի սկզբունքն է. ”ինձ եմ թողնում միայն այն, ինչն ուրիշներից լավ կարող եմ անել, կողմնակի կատարողին թողնում եմ այն, ինչը նա ուրիշներից լավ է անում”:
Աութսորսինգից օգտվելու առավելությունները.
Աութսորսինգը պատվիրատու ընկերությանը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատելու տեղեկատվական համակարգերի և ծրագրերի շահագործման ծախսերն ու աշխատատարությունը, կենտրոնանալու ընկերության հիմնական բիզնես-գործընթացների վրա`չշեղվելով երկրորդականների վրա:
Կարելի է առանձնացնել մի շարք դրական կողմեր.
բիզնես-գործընթացի իրականացման արժեքի նվազեցումը,
ծախքերի կրճատումն ու վերահսկումը (որպես կանոն, ավելի էժան է, քան հաստիքային միավորի աշխատավարձը),
այլ նպատակների համար ընկերության ներքին ռեսուրսների ազատ լինելը
հիմնական գործունեության վրա ընկերության կենտրոնացումը (ինչպես պատվիրատու ընկերության, այնպես էլ կատարողի):
Աութսորսինգ ՏՏ ոլորտում
ՏՏ ոլորտում Աութսորսինգը կողմնակի կապալառուին պատվիրատու ընկերության մի շարք ներքին ծառայությունների և (կամ) ներքին սպասարկումների փոխանցումն է: Ժամանակակից ընկերություններից շատերն օգտվում են աութսորսինգի ծառայությունից, ինչը խոսում է վերջինիս հայտնիության և վերջնական սպառողի համար շահավետության մասին: Աութսորսինգը կարող է դիտարկվել որպես որոշակի ընկերության կողմից կազմակերպված ծառայություն, որտեղ մի քանի ծառայություններ տրամադրվում են համալիր կերպով` հաճախորդի պահանջների ամբողջական ընդգրկման նպատակով:






