Mind Wide Open

Համակարգչային Ցանցեր

(CCNA Exploration v4, Network Fundamentals)

1. ԻՆՉ Է ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մեր առօրյա կյանքում հաղորդակցությունն ընդունում է տարբեր ձևեր և պատահում է տարբեր միջավայրերում: Մենք հաղորդակցման տարբեր ձևեր ենք ընտրում, կախված նրանից թե մենք զրուցում ենք մեկի հետ ինտերնետի միջոցով կամ գնացել ենք հարցազրույցի: Յուրաքանչյուր դեպքի համար գոյություն ունեն հաղորդակցման համապատասխան ձևեր, որը սպասելի է զրուցակցի կողմից:

ՆՈՐՄԵՐԻ, ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ

Նախքան որևէ մեկի հետ հաղորդակցվել սկսելը, մենք պայմանավորվում ենք օգտագործել որոշակի նորմեր և կանոններ հաղորդակցման համար: Այս կանոնները կամ այլ կերպ ասած` արձանագրությունները, պետք է պահպանվեն, որպեսզի հաղորդվող ինֆորմացիան առանց վնասվելու հաղորդվի և հասկանալի լինի: Մարդկանց միջև հաղորդակցթության ապահովման համար անհրաժեշտ արձանագրությունները (կանոնների հավաքածու) բերված են հետևյալ ցուցակում`

  • հայտնի են ուղարկող և ստացող կողմերը
  • համաձայնություն հաղորդակցության այս կամ այն մեթոդի շուրջ (երես առ երես, հեռախոս, նամակագրություն)
  • ընդհանուր լեզու և հիմնական կանոններ (նորմեր)
  • ինֆորմացիան հասցեատիրոջն առաքման ժամանակամիջոցը և արագությունը
  • հաստատումների անհրաժեշտություն

Հաղորդակցման կանոնները կարող են տարբերվել կախված հաղորդվող ինֆորմացիայի կարևորությունից և վերջինիցս է կախված ինֆորմացիայի հաղորդման հաստատումների անհրաժեշտությունը: Նվազ կարևորություն ունեցող հաղորդագրությունների դեպքում ստացման հաստատումների անհրաժեշտություն կարող է չառաջանալ: Ընդ որում հաստատումները ուղարկվում են ստացող կողմից և ոչ թե ուղարկող:

Այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են ցանցային հաղորդակցության մեջ օգտագործում են վերը նշված հիմունքները:

Հաղորդակցման համար անհրաժեշտ 3 տարրերն են`

  • հաղորդակցման մեթոդը
  • հաղորդակցման լեզուն
  • հաստատումներ ստացողի կողմից

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ

Անհատների միջև հաղորդակցությունը համարվում է հաջողված, եթե ստացողն ընկալում է ուղարկողի կամ հաղորդողի հաղորդած ինֆորմացիան այն իմաստով, որն ի նկատի ուներ ուղարկող կողմը:
Ցանցերի դեպքում ևս օգտագործվում է նշված գործոնը: Սակայն, ինֆորմացիան ցանցով հաղորդվելիս հանդիպում է տարբեր արգելքների, որոնց հետևանքով ստացող կողմը կարող է չստանալ կամ էլ սխալ ընկալել ստացված ինֆորմացիան: Նման արգելքները լինում են ներքին և արտաքին:

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ

Արտաքին գործոնները պայմանավորված են ցանցում առկա սարքերով և ցանցի բարդությամբ: Արտաքին գործոնները բերված են հետևյալ ցուցակում`

  • ուղարկող և ստացող կողմերի միջև ընկած ուղու որակը
  • հաղորդագրության ձևափոխումների թվաքանակը
  • հաղորդագրության վերահասցեավորման թվաքանակը
  • ցանցում միաժամանակ հաղորդվելիք հաջորդագրությունների թվաքանակը
  • այն ժամանակամիջոցը, որը հատկացված է հաջող հաղորդակցման համար

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ
Ներքին գործոններն, որոնք կապված են հաղորդակցման ցանցի հետ պայամանավորված են հաղորդագրության բնույթից:
Տարբեր տիպի հաղորդագրություններ կարող են տարբերվել միմյանցից ըստ իրենց բարդության և կարևորության աստիճանի:
Ինֆորմացիայի հաջող հաղորդման վրա ազդող ներքին գործոններն են`

  • հաղորդագրության ծավալը
  • հաղորդագրության բարդության աստիճանը
  • հաղորդագրության կարևորության աստիճանը

Մեծ ծավալ ունեցող նամակը կարող է ընդհատվել կամ ուշանալ: Ցածր կարևորության հաղորդագրությունները կարող են դեն նետվել ցանցի ծանրաբեռնվածության դեպքում: Այսպիսով` ցանցային հաղորդակցության հաջող կայացման համար անհրաժեշտ է կանխատեսել և կառավարել ներքին և արտաքին գործոնները: Ցանցային սարքերում կատարվող նորարարություններն ուղղված են ցանցային հաղորդակցության որակի և հուսալիության բարձրացմանը:

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆՑԵՐՈՒՄ

Առօրյա կյանքում և բիզնեսում ցանկացած անձի հետ, ցանկացած վայրում հուսալի հաղորդակցությունը դարձել է շատ կարևոր: Մարդկանց միջև հազարավոր հաղորդագրությունների անմիջական հաղորդման ապահովման համար մենք օգտագործում ենք վեբ կամ փոխմիացված ցանցեր: Այս ինֆորմացիոն կամ տվյալների ցանցերը տարբերվում են միմյանցից չափսերով և հնարավորություններով, սակայն բոլոր ցանցերը ունեն հետևյալ 4 ընդհանուր տարրերը`

  • կանոններ և պայմանավորվածություններ այն մասին, թե ինչպես պետք է հաղորդագրությունները ուղղարկվեն, վերահասցեավորվեն և վերծանվեն կամ թարգմանվեն,
  • հաղորդագրությունները կամ ինֆորմացիայի տարրերն, որոնք հաղորդված են մեկ սարքից մյուսին,
  • հաղորդակցվող սարքերի միացման մեթոդներն, այսինքն` միջավայրը, որը կարող է փոխադրել հաղորդագրությունները մեկ սարքից մյուսը,
  • ցանցում գտնվող սարքեր, որոնք իրականացնում են հաղորդագրոթյունների փոխանակումը մեկը մյուսի միջև:

Ցանցերի տարբեր տարրերի համար ստանդարտների սահմանումը թույլ է տալիս տարբեր արտադրողների կողմից արտադրված սարքերին աշխատել մեկը մյուսի հետ:

ՑԱՆՑԻ ՏԱՐՐԵՐԸ

Նկարում բերված են ցանցի տարրեր, որորնք հանդիսանում են տարբեր սարքեր, միջոցներ և ծառայություններ, որոնք կապված են միմյանց հետ որոշակի կանոնների միջոցով և աշխատում են  միմյանց  հաղորդագրություններ ուղարկելու համար:
Մենք հաղորդագրություն տերմինն օգտագործում ենք բոլոր այն դեպքերում, երբ ի նկատի ունենք վեբ էջեր, էլ. փոստ, IM (Instant Messges-ակնթարթային հաղորդագրություններ), հեռախոսային զանգեր և հաղորդակցման այլ ձևեր, որոնք հնարավոր են Ինտերնետում:
Ցանցի 4 տարրերն են`

  • կանոնները (rules)
  • ինֆորմացիայի հաղորդման միջավայրը (media)
  • հաղորդագրությունները (messages)
  • սարքերը (devices)

ՑԱՆՑԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ

Նկարում բերված են ցանցային սարքերի պատկերները, որոնք օգտագործվում են տարբեր գրականություններում, որոնք վերաբերում են համակարգչային ցանցերին: Նկարի ձախ կողմում բերված են այն սարքերն, որոնց միջոցով մենք ստեղծում ենք տարբեր հաղորդագրություններ: Այդ սարքերից են տարբեր տրպի քոմփյութերները (PC, Laptop), սերվերներ և IP հեռախոսները: Լոկալ ցանցերում այս սարքերը մեկը մյուսին միացվում են LAN (local area netwoork) միջոցների օգնությամբ (հաղրդալարեր կամ ռադիոկապ):
Նկարի աջ կողմում բերված են ցանցերում օգտագործվող միջանկյալ սարրքավորումները: Միջանկյալ սարքերն օգտագործվում են ցանցում ինֆորմացիան ուղղորդելու, կառավարելու համար:

Սարքերի բեված պիտակներն վերաբերում են հետևյալ սարքերին`

  • փոխանջատիչ, կոմուտատոր (switch) – լոկալ ցանցերի միացման համար հաճախ օգտագործվող սարք
  • Firewall – լոկալ ցանցերի անվտանգությունն ապահովող սարք է
  • երթուղիչ (router) – օգտագործվում է ցանցում ինֆորմացիայի երթուղման համար
  • ռադիո երթուղիչ (wireless router) – երթուղավորիչի հատուկ տիպ, որը հաճախ հանդիպում է տնային պայմաններում
  • ամպ  (cloud) – օգտագործվում է տարբեր սարքերի խումբ ներկայացնելու համար, որոնց վերաբերյալ մանրամասները քննարկվող թեմայում կարևոր չեն տվյալ պահին
  • հաջորդական հղում (serial link) – WAN միացման մի տեսակ է, որը ունի կայծակի տեսք

Որպեսզի ցանցը գործի, անհրաժեշտ է, որ սարքերը միացված լինեն մեկը մյուսին: Ցանցային միացումները կարող են իրականացվել հաղորդալարերով կամ ռադիո կապով:
Հաղորդալարերի միջոցով իրականացված ցանցերի դեպքում օգտագործվում են պղնձե հաղորդալարեր, որոնք ունակ են կրել էլեկտրական ազդանշաններ:
Ռադիո կապի դեպքում ինֆորմացիայի հաղորդման միջավայր է հանդիսանում երկրագնդի օդը (մթնոլորտը) կամ տիեզերքը: Այս դեպքում ազդանշանները միկրոալիքներն են (դեցիմետրային կամ սանտիմետրական ալիքներ):
Պղնձե հաղորդալարեր են հանդիսանում հեռախոսային հաղորդալարերի հյուսված զույգերով, կոաքսալ հաղորդալարերը, որոնք առավել հայտնի են որպես 5 – րդ դասի հաղորդալարեր, չէկրանավորված հյուսված զույգերով (UTP) հաղորդալարեր, էկրանավորված հյուսված զույգերով (STP) հաղորդալարեր: Օպտիկամանրաթելային մալուխներ, բարակ ապակյա կամ պլաստմասե խողովակներից կազմված մալուխներ են, որոնք ունակ են կրելու, հաղորդելու լույսի ճառագայթը:
Մարդկությունը սկսել է առավել հաճախ օգտագործել քոմփյութերային կիրառումներ (կիրառական ծրագրեր), տարբեր տիպի հաղորդագրություններ ուղարկել և ստանալու համար:
Նշված կիրառումների համար անհարաժեշտ են որոշակի ծառայությունների մատուցում քոմփյութերային ցանցերի կողմից: Նման ծառայությունների դասին են պատկանում World Wide Web-ը, էլ.-փոստը (e-mail), IM-ը  և IP հեռախոսակապի ծառայությունները:
Ինֆորմացիայի հաղորդման միջավայրով միցված սարքերը ծառայություններ մատուցելու համար պետք է ենթարկվեն որոշակի կանոնների կամ արձանագրությունների: Աղյուսակում (1.3.2.4) բերված են մի քանի ծառայություններ և այդ ծառայությունների ապահովման համար անհարաժեշտ արձանագրությունները (կանոնները):

Աղյուսակ 1.3.2.4

Արձանագրություններն իրենցից ներկայացնում են այն կանոնները, որորնք օգտագործվում են ցանցային սարքերի հաղորդակցման համար: Համակարգչային տեխնոլոգիաների ժամանակակից ստանդարտ է հանդիսանում արձանագրությունների TCP/IP (Transmission Control Protocol/Internet Protocol) հավաքածուն: TCP/IP-ն օգտագործվում է տնային կամ բիզնես ցանցերում, ինչպես նաև հանդիսանում է Ինտերնետի առաջնային արձանագրություն: TCP/IP հավաքածուի արձանագրություններն են, որ որոշում և սահմանում են ֆորմատավորման, հասցեավորման և երթուղման մեխանիզմները, վերջիններիս շնորհիվ էլ ապահովվում է հաղորդվող հաղորդագրության ճիշտ առաքումը:

ՀԱՄԱՏԵՂՎԱԾ ՑԱՆՑԵՐ

ԲԶՄԱԹԻՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ԲԱԶՄԱԹԻՎ ՑԱՆՑԵՐ

Ավանդական հեռախոսային, հեռուստատեսային, ռադիո և քոմփյութերային ցանցերից յուրաքանչյուրն ունեցել է իր սեփական ցանցային 4 հիմնական տարրերի տարբերակները: Նախկինում այս ծառայություններից յուրաքանչյուրի համար պահանջվում էր տարրեր, տեխնոլոգիաներ իրեն բնորոշ ազդանշանների հաղորդման համար: Ինչպես նաև յուրաքանչյուր ծառայություն ուներ իր սեփական կանոններն և ստանդարտները ինֆորմացիայի հաղորդման համապատասխան միջավայրով հաջող հաղորդակցություն ապահովելու համար:

Տեխնոլոգիական առաջնթացը մեզ թույլ է տալիս միավորել, համատեղելի դարձնել վերը նշված առանձին ցանցերը մեկ պլատֆորմի մեջ: Այդ պլատֆորմը սահմանվում է որպես միավորված, համատեղված ցանց: Ձայնային, վիդեո և այլ տիպի տվյալների հոսքերն անցնում են միևնույն ցանցով, բացառելով առանձին ցանցերի ստեղծման և կառավարման անհրաժեշտությունը: Համատեղված ցանցերում գտնվում են տարբեր տիպի և հատկորոշում ունեցող սարքեր, ինչպիսիք են համակարգիչները, հեռախոսները, հեռուստացույցները, սակայն բոլորի կողմից օգտագործվում է միևնույն ցանցային ինֆրաստրուկտուրան:

ՑԱՆՑԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Ցանցերը պետք է ապահովեն բազմաթիվ կիրառումներ և ծառայություններ, ինչպես նաև աշխատեն ֆիզիկական ինֆրաստրուկտուրաների տարբեր տիպերի հետ: Վերնագրում նշված ցանցի ճարտարապետություն տերմինը վերաբերվում է և տեխնոլոգիաներին, որոնք ապահովում  են ինֆրաստրուկտուրան, և այդ ինֆրաստրուկտուրայում ծրագրավորված ծառայություններին ու արձանագրություններին: Քանի որ Ինտերնետը (համացանցը) և ընդհանուր առմամբ ցանցերը կատարելագործվում են, այդ կատարելագործման ճանապարհին օգտագործվող ճարտարապետությանը ներկայացվում են 4 հիմնական պահանջներ (օգտագործողի սպասելիքներն արդարացնելու նպատակով): Այդ 4 պահանջներն են`

  • վթարակայունություն  (fault tolerance);
  • ընդլայնման ունակություն (scalability);
  • ծառայության որակը ( qaulity of service);
  • անվտանգություն, հուսալիություն ( security):

ՎԹԱՐԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Միլիոնավոր օգտագործողների համար ինտերնետի միշտ հասանելի լինելու սպասելիքները պահանջում են այնպիսի ցանցային ճարտարապետություն, որը նախագծված և կառուցված է, որպես վթարակայուն համակարգ: Վթարակայուն ցանցն իրենից ներկայացնում է մի ցանց, որում բացակայում է սարքային կամ ծրագրային  վթարների ազդեցությունը ցանցի աշխատանքի վրա, իսկ նման վթարների դեպքում արագ վերականգնվում են շարքից դուրս եկած մասերի աշխատանքը: Այս ցանցերը կախված են լրացուցիչ տարրերի` շղթաների առկայությունից, որոնք ընկած են հաղորդագրության աղբյուրի (source)  և նպատակատեղի (destination) միջև: Երբ նշված կետերի միջև գտնվող տարրերից մեկը շարքից դուրս է գալիս, հատուկ պրոցեսներ ապահովում են հաղորդագրության երթուղումը հասանելի այլ շղթաների միջոցով: Ֆիզիկական ինֆրաստրուկտուրան  և տրամաբանական պրոցեսները, որոնք երթուղում են հաղորդագրությունները ցանցով, նախատեսված են նշված վթարակայունությունն ապահովելու համար: Սա հանդիսանում է ժամանակակից ճարտարապետության  պարտադիր սկզբնական պայմաններ:

ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընդլայնման ունակությամբ ցանցերը կարող են շատ արագ ընդլայնվել, նոր օգտագործողներ սպասարկելու և նոր կիրառումներ ապահովելու համար, առանց այլ ծառայությունների ՕԳԳ-ի վրա ազդելու, որոնք նախատեսված էին ի սկզբանե գոյություն ունեցող օգտագործողների համար: Յուրաքանչյուր շաբաթ հազարավոր օգտագործողներ, ծառայություն մատուցողներ միանում են Ինտերնետին:
Ցանցի այս հազարավոր նոր միացումների ապահովման հնարավորությունը կախված է հիմնական ֆիզիկական ինֆրաստրուկտուրայի և տրամաբանական ճարտարապետության համար նախատեսված հիերարխիական շերտավոր նախագծից:
Յուրաքանչյուր շերտում գործելու հնարավորությունը օգտագործողներին և ծառայություն մատուցողներին թույլ է տալիս մուտք գործել ցանց, առանց ցանցի աշխատունակության վրա բացասական ազդեցության:
Տեխնոլոգիական առաջընթացն անընդհատ կերպով բարձրացնում է յուրաքանչյուր շերտում ֆիզիկական ինֆրաստրուկտուրայի տարրերի հաղորդագրություն հաղորդելու ունակությունն ու արտադրողականությունն ` ՕԳԳ-ն:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ (Quality of Service – QoS)

Այսօր Ինտերնետն իր օգտագործողների համար ապահովում է վթարակայունության և ընդլայնման ունակության անհրաժեշտ մակարդակ: Սակայն  օգտագործողների համար հասանելի նոր կիրառումներն առաջացնում են բարձր սպասելիքներ, կապված մատուցվող ծառայությունների հետ:
Ձայնային և վիդեո ինֆորմացիայի հաղորդման համար անհրաժեշտ է ծառայության որոշակի մակարդակի անընդհատ ապահովում և մատակարարում ու անհրաժեշտ  չէին համակարգիչների ավանդական կիրառումների դեպքում:
Ավանդական ձայնային և վիդեո ինֆորմացիայի ցանցերը նախագծված են եղել միայն մեկ տիպի հաղորդում ապահովելու համար, որի շնորհիվ ապահովվել է մատակարարվող ծառայության անհրաժեշտ որակը: Ժամանակի ընթացքում առաջացավ անհրաժեշտ որակի ծառայության մատատակարարման պահանջ համատեղված, խառը տիպի ցանցերի դեպքում: Նշված պահանջի հետևանքով փոխվեց ցանցերի նախագծման և իրականացման ճարտարապետությունը:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Ի սկզբանե Ինտերնետն եղել է բավականին լուրջ կառավարվող, կրթական և կառավարական տարբեր կազմակերպությունների ներքին ցանցախումբ: Այժմ  Ինտերնետն ունի մուտքի թույլտվության  լայն հնարավորություններ բոլորի համար, սկսած բիզնեսից և վերջացրած անհատ օգտագործողներով: Վերջինիս հետևանքով անվտանգության վերաբերյալ պահաջները փոխվեցին: Տարբեր բնագավառներում, կախված հաղորդվող ինֆրոմացիայից, անվտանգության առավել բարձր մակարդակի պահանջներ առաջացան: Եվ այդ պահաջներին համապատասխան ցանցային ճարտարապետության մեջ նոր տեխնոլոգիաներ ներդրվեցին:

ՎԹԱՐԱԿԱՅՈՒՆ ՑԱՆՑԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ինտերնետն իր սկզբնական իրականացմամբ, եղել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից (DoD) հովանավորված հետազոտությունների արդյունք: Սկզբնական ցանցերը նախատեսված են եղել ձայնային ինֆորմացիայի հաղորդման համար: Ուսումնասիրությունների հիմնական նպատակն է եղել բարձրացնել մատուցվող ծառայության վթարակայունությունը:

ՈՒՂՈՒ  ՓՈԽԱՆՋԱՏՄԱՄԲ, ԿԱՊ – ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՑԱՆՑԵՐ

Որպեսզի հասկանանք այն պրոբլեմներն, որոնց հետ առանչվել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետազոտողները, պետք է նախ ուսումնասիրենք սկզբնական հեռախոսային համակարգի աշխատանքը: Երբ մեկը փորձում էր հեռախոսազանգ կատարել, օգտագործելով ավանդական հեռախոսային սարքերը, զանգը նախ և առաջ պետք է անցներ հետազոտման պրոցեսներ, որոնց ընթացքում իդենտիֆիկացվում են բոլոր հեռախոսների փոխանջատիչները, որոնք մասնակցելու են ինֆորմացիայի  հաղորդմանը: Ժամանակավոր ուղին կամ շղթան ստեղծվում է տարբեր հեռախոսների փոխանջատիչների միջոցով և եթե շղթան կազմող տարրերից մեկը շարքից դուրս է գալիս, ապա հեռախոսազանգն ընդհատվում է: Որպեսզի կապը վերականգնվի, պետք է հեռախոսազանգը կրկնվի և արդյունքում  պետք է ստեղծվի նոր  շղթա աղբյուրի և նպատակատեղի կետի միջև: Այս տիպի կապ   կողմնորոշված ցանցը կոչվում է ուղու շղթայի փոխանջատմամբ շղթա: Սկզբնական ուղու կամ շղթայի փողանջատմամբ (circiut – switcher) շղթաները չէին կարող դինամիկ կերպով վերստեղծել ընդհատված շղթան, կապը:
Ուղու կամ շղթայի փոխանջատմամբ ցանցերում նախապատվությունը տրվում է գոյություն ունեցող շղթայի պահպանմանը (նոր շղթաների ստեղծման հարցումների փոխարեն): Այս տիպի կապ – կողմնորոշված ցանցերում, երբ շղթան հաստատվում է, շղթան մնում է ակտիվ (նույնիսկ կողմերի միջև հաղորդակցության բացակայության դեպքում, այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից մեկը հեռախոսազանգը չի ընդհատել): Քանի որ այս դեպքում էլ շատ փոքր են նոր շղթաների  ստեղծման հնարավորությունները, ապա այս դեպքում հաճախ կստացվեն հաղորդա•րություններ այն մասին, որ բոլոր հնարավոր շղթաները տվյալ պահին զբաղված են:
Մեծ թվով ուղիների ստեղծման և միաժամանակյա շղթաների ապահովման, ընդհատված շղթայի դինամիկ վերականգնման տեխնոլոգիաների համար անհրաժեշտ ծախսերը ստիպեցին DoD-ին դիտարկել ալյ տիպի ցանցեր:
ՓԱԹԵԹԻ  ՓՈԽԱՆՋԱՏՄԱՄԲ ԱՌԱՆՑ ԿԱՊԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՑԱՆՑԵՐ (Connectionless)

DoD-ի կատարած հետազոտությունները ցույց տվեցին, որ փաթեթի փոխանջատմամբ առանց կապի հաստատման ցանցն ունի բոլոր անհրաժեշտ միջոցներն, որպեսզի  ապահովվի ցանցի վթարակայունությունը: Փաթեթի փոխանջատմամբ ցանցում բացակայում է ուղարկողի և ստացողի միջև առանձնացված շղթայի գաղափարը: Հաղորդագրության ցանկացած մաս կարող է հաղորդվել ցանցով, ցանկացած հասանելի ուղիների օգտագործմամբ:
Հաղորդագրության առանձին մասերը, որոնք գտնվում են փաթեթում կարող են երթուղվել դեպի նպատակատեղ ցանկացած հասանելի ու լավագույնը համդիսացող ուղով: Ընդ որում ուղու ընտրությունը կատարվում է դինամիկ` առանց օգտագործողի անմիջական միջամտության: Նշված ճարտարապետության շնորհիվ  Ինտերնետը դարձել է հաղորդակցման վթարակայուն և  ճկուն միջոց:
Այս ցանցերում որպես սկզբնական անհրաժեշտ և բավարար պայման հանդիսանում է այն, որ ուղարկվող մեկ հաղորդագրությունը պետք է բաժանվի մասերի: Այդ հաղորդագրության  յուրաքայնչյուր մաս պետք է պարունակի հասցեների վերաբերյալ ինֆորմացիա, այսինքն պարունակի ինֆորմացիա աղբյուրի և նպատակատեղի հասցեների վերաբերյալ: Այս ինֆորմացիայի շնորհիվ հաղորդագրության առանձին մասերը կարող են ուղարկվել ցանցով:
Ընդ որում նպատակատեղ հասնելուց հետո ստացված մասերը պետք է հերթականությամբ հավաքվեն: Նշված գործընթացի  իրականացման համար հաղորդագրության յուրաքանչյուր մաս պետք է ունենա հերթական համար: Հաջորդ կարևոր պայման այս ցանցերի համար հանդիսանում է այն, որ հաղորդագրության առանձին մասերն ուղարկվում են ոչ  թե մեկ ֆիքսված ուղով կամ շղթայով, այլ հասանելի ցանկացած ուղով կամ շղթայով:
DoD-ի կատարած հետազոտությունները ցույց տվեցին, որ փաթեթի փոխանջատմամբ առանց կապի հաստատման ցանցն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ապահովվի ցանցի վթարակայունությունը: Փաթեթի փոխանջատմամբ ցանցերում բացակայում է ուղարկողի և ստացողի միջև առանձնացված շղթայի գաղափարը: Հաղորդագրության ցանկացած մաս կարող է հաղորդվել ցանցով ցանկացած հասանելի ուղիների օգտագործմամբ: Հաղորդագրության առանձին մասերն, որոնք գտնվում են փաթեթների մեջ, կարող են ցանց ճանապարհորդել միաժամանակ: Տվյալ ցանցերում ցանկացած փաթեթ կարող է երթուղվել դեպի նպատակատեղ ցանկացած հասանելի և լավագույնը հանդիսացող ուղով, ընդ որում ուղու ընտրությունը կատարվում է դինամիկ` առանց օգտագործողի անմիջական միջամտության: Նշված ճարտարապետության շնորհիվ Ինտերնետը դարձել է հաղորդակցման վթարակայուն և ճկուն միջոց:

ՓԱԹԵԹՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Ցանցում գտնվող սարքերը չգիտեն, թե առանձին փաթեթների պարունակությունն ինչ է, նրանց հասանելի է միայն նպատակատեղի հասցեի և դեպի նպատակատեղ տանող շղթայի հաջորդ սարքի մասին ինֆորմացիան: Որևէ  լրացուցիչ շղթա  չի ստեղծվում ուղարկող և ստացող  կողմերի միջև:
Յուրաքանչյուր փաթեթ ուղարկվում է անկախ փողանջատման առանձին կետերից, որոնք գտնվում են ուղարկողի և ստացողի միջև: Այսինքն` փոխանջատման յուրաքանչյուր կետում երթուղման ծրագիր է կազմվում, որպեսզի փաթեթի ուղարկման համար ընտրվի այս կամ այն շղթան, որը տանում է դեպի նպատակատեղ:
Եթե ուղարկման համար օգտագործված շղթան հասանելի չէ, ապա փաթեթի ուղարկման համար դինամիկորեն ընտրվում է հաջորդ հասանելի լավագույն շղթան (ուղին): Քանի որ հաղորդագրությունը բաժանվում է փոքր մասերի և  այդ փոքր մասերն են ուղարկվում, ապա ճանապարհին որոշ մասեր կարող են վնասվել: Այդ վնասված մասերը վերաուղարկվում են, ընդ ուրում վերաուղարկումը կարող է իրականացվել հասանելի ցանկացած շղթայով, ինչպես նաև շատ դեպքերում տեղի ունեցած վթարների վերաբերյալ նպատակատեղը կարող է որևէ ինֆորմացիա չունենա:

ԿԱՊ-ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՑԱՆՑԵՐ

Չնայած այն հանգամանքին, որ փաթեթի փոխանջատմամբ առանց կապի հաստատման ցանցերը բավարարում են DoD-ի պահանջներին և հանդիսանում են ժամանակակից Ինտերնետի առաջնային ինֆրաստրուկտուրա, այնուամենայնիվ որոշակի միջոցներ գոյություն ունեն կապ-կողմնորոշված ցանցերում, ինչպիսիք առկա էին շղթայի փոխանջատմամբ հեռախոսային համակարգերում: Փոխանջատման տարբեր տեղանքներում, սահմանափակ քանակությամբ շղթաների ապահովման ռեսուրսների նախապես բաշխվածության շնորհիվ կապ-կողմնորոշված ցանցերում հաղորդվող հաղորդագրության որակն ու անընդհատությունն երաշխավորված էր: Մեկ այլ առավելություն է հանդիսանում այն, որ ծառայություն մատուցողը կարող է ցանցի օգտագործողից գանձել գումար ժամանակի այն հատվածի համար, որի ընթացքում կապն եղել է ակտիվ:
Կապի ակտիվ ժամանակամիջոցի համար վճարման հնարավորությունը հանդիսանում է հիմնական պայման տվյալների հեռահաղորդման և հեռուստատեսության բնագավառում:

ՃԿՈՒՆ (ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ) ՑԱՆՑԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Այն փաստը, որ Ինտերնետն ունակ է ընդլայնվելու և ընդլայնվում է առանց արագագործության վրա լուրջ ազդեցության, հանդիսանում է այն նախագծված արձանագրությունների և ներդրված տեխնոլոգիաների գործունեության արդյունք, որոնց հիման վրա կառուցված է Ինտերնետը: Ինտերնետն իրենից ներկայացնում է միմյանց հետ միացված մասնավոր (private) և հասարակական (public) ցանցերի հավաքածու, ունի հասցեների, անվանակոչման և ներցանցային ծառայությունների համար հիերարխիական բազմաշերտ կառուցվածք: Հիերարխիայի յուրաքանչյուր շերտում կամ մակարդակի վրա առանձին ցանցային օպերատորներն իրահավասար են միևնույն շերտի կամ մակարդակի վրա գտնվող այլ օպերատորների հետ:
Եվ որպես նշվածի արդյունք ցանցային տրաֆիկն, որը նախատեսնված է լոկալ կամ գլոբալ ծառայությունների համար, պարտադիր չէ, որ անցնի կենտրոնական որևէ կետով, որպեսզի բաժանվի մյուսների միջև: Որոշ ընդհանուր ծառայություններ կարող են կրկնօրինակվել տարբեր տարածաշրջաներում: Վերջինիս շնորհիվ բարձր մակարդակի ողնաշարային ցանցեր զերծ են մնում տրաֆիկից:
Չնայած այն հանգամանքին, որ չկա մեկ կազմակերպություն, որը կզբաղվեր Ինտերնետի կարգավորմամբ, շատ Ինտերնետ միացում ապահովող կազմակերպությունների օպերատորներ համագործակցում և օգնում են փոխհամաձայնեցված ու ընդունված ստանդարտների, արձանագրությունների պահպանման գործում:
Սահմանված ստանդարտների հետևումը թույլ է տալիս սարքերի և ծրագրերի թողարկմամբ ու կատարելագործմամբ զբաղվող տարբեր արտադրողների արտադրանքն օգտագործել միևնույն միջավայրում առանց որևէ խոչընդոտների: Ստանդարտների շնորհիվ հնարավոր է նորամուծությունների կիրառում գոյություն ունեցող ցանցերում առանց ցանցի որևէ հատվածի վրա բացասական ազդեցության:
Ինտերնետի ժամանակակից ճարտարապետությունն ունենալով բավականին բարձր ճկունություն ոչ միշտ է, որ կարող է բավարարել օգտագործողների պահանջները, քանի որ Ինտերնետային տարբեր նոր կիրառումներ և ծառայություններ են կիրառության մեջ մտնում: Նշված պահանջների բավարարման համար նորանոր արձանագրություններ են նախագծվում:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Ցանցերը պետք է ապահովեն անվտանգ, կանխատեսելի, չափելի և երաշխավորված ծառայություններ: Ցանցերի փաթեթի փոխանջատմամբ ճարտարապետության դեպքում չէր երաշխավորվում այն, որ հաղորդագրության առանձին մասերը նպատակատեղ կհասնեն ժամանակին և ճիշտ հերթականությամբ և նույնիսկ այն, որ բոլոր մասերը կհասնեն:
Ցանցերը նաև ունեն հատուկ մեխանիզմի կարիք, որի շնորհիվ կկառավարվի կուտակված ցանցային տրաֆիկը: Տրաֆիկի կուտակումները պահվում են այն դեպքում, երբ ցանցի ծանրաբեռնվածության հետևանքով սպառվում են ցանցի հասանելի ռեսուրսները:
Եթե բոլոր ցանցերն ունենային անսահմանափակ ռեսուրսներ, ապա այդ դեպքում QoS-ի մեխանիզմի օգտագործման կարիք չէր զգացվի, որպեսզի ապահովվեր ծառայության որակը: Իրականում ռեսուրսները սահմանափակ են, իսկ վերջինիս պատճառ են հանդիսանում տեխնոլոգիական սահմանափակումները, արժողությունը, ինչպես նաև բարձր թողունակությամբ ծառայության լոկալ հասանելիությունը:
Ցանցի թողունակությունը (bandwidth) տվյալ ցանցի ինֆորմացիա, տվյալներ կրելու, այսինքն` հաղորդելու ունակության չափման միավորն է:
Երբ ցանցով միաժամանակյա հաղորդումներ են տեղի ունենում, ցանցի թողունակության համար ներկայացվող պահանջները կարող են գերազանցել թողունակության հասանելի արժեքները: Նշված դեպքում ակնհայտ լուծում է հանդիսանում հասանելի թողունակության արժեքի մեծացումը: Սակայն վերը նշված հանգամանքների հետևանքով ոչ միշտ է, որ հնարավոր է թողունակության մեծացում:
Շատ դեպքերում, երբ փաթեթի ծավալը գերազանցում է այն արժեքը, որը կարող է հաղորդվել ցանցով, սարքերը հիշողության մեջ են պահում այդ ինֆորմացիան, քանի դեռ ռեսուրսները հասանելի չեն դարձել: Այս ընթացքում հիշողության մեջ տվյալների հերթ է ձևավորվում և այս հերթի հետևանք է հանդիսանում տվյալների հապաղումը (ուշացումը): Եթե հերթ ձևավորող փաթեթների թվաքանակը շարունակում է ավելանալ, ապա նաև կսպառվի հիշողության ռեսուրսները և փաթեթները ուղակի դեն կնետվեն:


Մատուցվող ծառայության անհրաժեշտ որակի ապահովման համար մշակված են ծրագրային և տեխնոլոգիական տարբեր միջոցներ, որոնք կապահովեն առանձին կիրառումների համար մատուցվող ծառայության բարձր որակը, որոնց համար այդ որակն անհրաժեշտ է: Նման խնդրի լուծման համար, նախ հաղորդվող տվյալների փաթեթների առաջնայնություն պետք է սահմանվի: Վերջինիս շնորհիվ կորոշվի, թե տվյալների որ տիպի փաթեթները ժամանակին կհասնեն նպատակատեղ, որոնք կուշանան և որոնք դեն կնետվեն:

ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ (շուտով)

Իդեալական դեպքում մենք կցանկանայինք սահմանել որոշակի առաջնայնություն հաղորդվող ինֆորմացիայի յուրաքանչյուր տիպի համար: Սակայն սա գործնականում անհնար է իրականացնել:
Այս պատճառով էլ մենք կիրառումները դասակարգում ենք հիմնվելով ծառայության որակին ներկայացվող պահանջների վրա: Օրինակ` այն ծառայությունը, որը որոշակի ձևով կախված է ժամանակից կամ որոշակի կարևորություն ունի, կդասակարգվեն տարբեր դասերում, որի շնորհիվ կունենանք հաղորդվող ինֆորմացիայի բարձր կամ ցածր կարևորություն: Արդյունքում նախ կհաղորդվի բարձր կարևորություն ունեցող ինֆորմացիան:

ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Հաղորդվող ինֆորմացիայի բնութագրերն ևս ազդում են ինֆորմացիայի կառավարման վրա:
Օրինակ` ֆիլմի հաղորդման համար ցանցի համեմատաբար մեծ ռեսուրսներ են օգտագործվում, երբ այն հաղորդվում է անընդհատ  ձևով: Ծառայությունների այլ տիպեր, օրինակ` էլ. փոստը, այնքան էլ պահանջկոտ չէ ցանցի ռեսուրսների նկատմամբ: Մի կազմակերպության ադմինիստրատորը կարող է որոշել, թե որ ծառայությունը պետք է ունենա բարձր առաջնայնություն:
Օրինակ` ֆիլմի համար կարող է տրվել բարձր առաջնայնություն, քան թե էլ. փոստի ծառայությանը:
Արդյունքում ցանցի օգտագործողները, որոնք ֆիլմ են դիտում, կստանան մատուցվող ծառայության անհրաժեշտ որակ, առանց որևէ ընդհատումների, իսկ նույն ցանցի էլ. փոստի ծառայությունից օգտվողները պետք է մի քանի վայրկյան կամ րոպե երկար սպասեն էլ. փոստի ստացման համար: Մեկ այլ կազմակերլությունում կարող է լրիվ տարբեր լինել մատուցվող ծառայությունների առաջնայնությունները:
Տարբեր կազմակերպություններում մատուցվող ծառայությունների որակի համար անհրաժեշտ կարգավորումներ կատարելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ չափանիշներից`

  • ժամանակից կախված ինֆորմացիա
  • ժամանակից անկախ ինֆորմացիա
  • կազմակերպության համար բարձր կարևորություն ունեցող ինֆորմացիա
  • ոչ ցանկալի ինֆորմացիա

ՑԱՆՑԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Ցանցի ինֆաստրուկտուրան, ծառայությունները և ցանցին միացված համակարգիչներն պարունակում են անձնական և գործնական կարևոր տվյալներ: Եվ քանի որ այդ տվյալները գտնվում են ինտեգրված մի միջավայրում, դրանց վնասումն կարող է բերել լուրջ գործնական և ֆինանսական կորուստների:
Ցանցի անվտանգության վնասումն կարող է բերել հետևյալ պրոբլեմների`

  • ցանցի խափանումներ, որոնք թույլ չեն տալիս ինֆորմացիայի հաղորդում, որն իր հետ բերում է կորուստներ
  • անհատական կամ բիզնեսի միջոցների սխալ ուղղորդումը կամ կորուստը
  • կազմակերպության մտավոր սեփականությունը (հետազոտական գաղափարներ, պատենտներ կամ նախագծեր) կարող են գողանալ և կարող են օգտագործվել մրցակիցների կողմից:
  • Պատվիրատուի պայմանա•րային տվյալների մանրամասները կարող են դառնալ հայտնի մրցակցներին կամ էլ հասարակությանը, որը կբերի շուկայի նկատմամբ վստահության անկմանը:

Նշված կետերից յուրաքանչյուրը կարող են շատ լուրջ վնասներ պատճառեն, նույնիսկ կարող են բերել կազմակերպության լուծարմանը: Նշված պրոբլեմներից խուսափելու համար մշակվել են անվտանգության ապահովման միջոցներ:
Այդ միջոցները բաժանվում են երկու տիպի`

  • ցանցի ինֆրաստրուկտուրայի անվտանգության
  • պարունակության անվտանգություն

Ցանցի իֆրաստրուկտուրայի անվտանգությունն իր մեջ ներառում է այն ֆիզիկական սարքերի անվտանգության ապահովումն, որոնց միջոցով ապահովվում է միացումը ցանցին և որոնցում արգելվում է կողմնակի, մուտքի իրավունք չունեցող անձանց մուտքը դեպի տվյալ սարքի կառավարման ծրագրային ապահովում:
Պարունակության անվտանգությունը վերաբերվում է հաղորդվող փաթեթներում պարունակվող ինֆորմացիային և այն ինֆորմացիային, որը պահպանվում է ցանցին միացած սարքերում:
Երբ ինֆորմացիան հաղորդվում է ինտերնետով կամ այլ ցանցով, հաղորդմանը մասնակցող սարքերին հայտնի չէ հաղորդվող փաթեթներում գտնվող ամբողջ ինֆորմացիան:
Վերջինիս շնորհիվ էլ ապահովվում է պարունակության անվտանգությունը, սակայն իրականում պարունակության անվտանգությունն ապահովվում է հատուկ նախատեսված արձանագրությունների շնորհիվ:
Այդ  արձանագրությունների կողմից են կառավարվում այն գործընթացներն, որոնք վերաբերում են ֆորմատավորմանը, հասցեավորմանը և առաքմանը:
Ցանցերում ձեռք առնվող անվտանգության միջոցառումները, պետք է

  • արգելեն կողմնակիի անձանց կողմից ինֆորմացիայի բացահայտում կամ գողացումը
  • արգելեն կողմնակի, ոչ իրավասու անձանց կողմից ինֆորմացիայի փոփոխման հնարավոորությունը
  • արգելեն կողմնակի, ոչ իրավասու անձանց կողմից ինֆորմացիայի փոփոխման հնարավորությունը
  • արգելել ծառայության մատուցման հնարավոր հրաժարումն

Նշված կետերի ապահովման համար անհրաժեշտ միջոցներն

  • կոնֆիդենցիալության (confidentiality) երաշխավորում
  • պահպանել հեռահաղորդակցության ամբողջականությունն (integrity)
  • հասանելիության երաշխավորում

ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ

Տվյալների գաղտնիության ապահովումն թույլ է տալիս միայն իրավասու հասցեատեր հանդիսացող անհատներին, պրոցեսներին կամ սարքերին ընթերցել տվյալները: Վերջինս կարելի է ապահովել օգտագործողների ինֆորմացիային դիմելու համար աուտենտիֆիկացիոն հզոր համաակարգի շնորհիվ, հատուկ դժվար կռահելի գաղտնաբառերի օգտագործման շնորհիվ, ինչպես նաև գաղտնաբառերի հաճախակի փոփոխման շնորհիվ:
Նշված միջոցառումների իրականացումն թույլ է տալիս նվազեցնել ինֆորմացիայի անվտանգության հետ առնչվող խնդիրները:

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Տվյալների ամբողջականությունն նշանակում է, որ աղբյուրից նպատակատեղ ուղարկվող ինֆորմացիան, հաղորդման ընթացքում չպետք է փոփոխվի:
Տվյալների ամբողջականությունը կարող է վտանգի ենթարկվել, երբ ինֆորմացիան դառնում է վնասված պատահականորեն կամ ոչ պատահականորեն նախքան իրական կամ նախորոք որոշված հասցեատերը կստանա այն:
Աղբյուրի իսկությունը,ամբողջականությունը այն բանի, որ ուղարկող կողմի իսկությունը հաստատվում է:
Աղբյուրի իսկությունը ենթարկվում է վտանգի,երբ որևէ օգտագործող կամ սարք կեղծում է իր իսկությունը և հասցեատիրոջն մատուցում է ինֆորմացիա:
Թվային արտագրության, հեշինգ ալգորիթմների և գումարային արդյունքի ստուգման մեխանիզմների շնորհիվ ապահովում է աղբյուրի իսկության եվ տվյալների ամբողջականության պահանջները,պաշտպանելով ինֆորմացիան ցանցով հաղորդվելիս որևէ փոփոխման կամ ոչ իրավասում տարրերի կողմից գողացման ենթարկվելուց:
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Կոնֆիդենցիալության եվ ամբողջականության երաշխավորումը դառնում է անիմաստ, եթե ցանցային ռեսուրսներն ցանցի ծանրաբեռնվածության հետևանքով դառնում են անհասանելի: Հասանելիություն նշանակում է ունենալ երաշխիքներ անընդհատ և հուսալի մուտք ինֆորմացիոն ծառայություններին իրավասու օգտագործողների համար: Ծառայությունները կարող են դառնալ անհասանելի DoS-ի պատճառով (Denial of Servise – ծառայության մատուցման հրաժարում) կամ էլ համակարգչային վիրուսի հետևանքով: Ցանցային firewall սարքերը, սերվերի և անհատական համակարգչի համար նախատեսված հակավիրուսային ծրագրերը կարող են ապահովել  համակարգչի հասանելիությունը: Ինչպես նաև ծառայություններն կրկնող լրացուցիչ սարքերի առկայությունն ևս ապահովում է համակարգի հասանելիությունը:

2.  ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԱՐՐԵՐԸ

Հաղորդակցությունը սկսվում է այն հաղորդագրությունից կամ ինֆորմացիայից, որը պետք է ուղարկվի մեկ անձի կամ սարքի կողմից մյուսին: Մարդկանց միջև մտքերի փոխանակումն իրականացվում է հաղորդակցման տարբեր մեթոդներով: Ընդհանուր դեպքում բոլոր տիպի մեթոդները ունեն 3 հիմնական տարրեր: Այդ տարրերից առաջինը հանդիսանում է հաղորդագրության աղբյուրը կամ ուղարկողը: Հաղորդագրություն ուղարկող են հանդիսանում մարդիկ կամ էլեկտրոնային սարքերը, որոնք պետք է հաղորդագրություն ուղարկեն այլ սարքերին կամ մարդկանց: Երկրորդ տարրը հանդիսանում է հաղորդագրության նպատակատեղը կամ ստացողը: Նպատակատեղը ստանում է հաղորդագրությունը և ինտերպրետացնում է (թարգմանել, մեկնաբանել): Երրորդ տարրը հանդիսնաում է կանալը, ուղին, որը կազմված է այն միջոցներից, որոնք ապահովում են ուղի, ճանապարհ, որով հաղորդագրությունը կարող է անցնել ուղարկողից նպատակատեղ: Ենթադրենք ցանկանում ենք հաղորդակցվել օգտագործելով բառեր և ձայն: Այս հաղորդագրություններից յուրաքանչյուրը կարող է ցանցով ուղարկվել միայն բիթերի կերպափոխվելուց հետո: Այնուհետև այդ բիթերը կոդավորվում են այնպիսի ազդանշանի, որը կարող է հաղորդվել համապատասխան միջավայրով: Համակարգչային ցանցերում միջավայր արտահայտության տակ հասկանում ենք բոլոր այն միջոցները, որոնցով իրականացվում է ինֆորմացիայի հաղորդում: Ցանց տերմինը (network) վերաբերվում է ինֆորմացիոն կամ համակարգչային ցանցերին, որոնք ունակ են կրելու թվային ինֆորմացիա, ինտերակտիվ ձայն, վիդեո և այլ տիպի ինֆրոմացիա:

2.1 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

Տեսականորեն մեկ հաղորդագրությունը (երաժշտություն, վիդեո, Էլ. փոստ) ցանցով ուղարկողից նպատակատեղ կարող է հաղորդվել մեկ ծավալուն, բիթերի անընդհատ հոսքի տեսքով: Եթե իրականում հաղորդագրությունները հաղորդվեին այս կերպ, ապա ոչ մի այլ սարք չէր կարողանա ինֆորմացիա հաղորդել, քանի դեռ ընթացիկ հաղորդումը չի ավարտվել: Վերջինս էլ հապաղումների առաջացման պատճառ կհանդիսանար: Ինչպես նաև նշենք, որ եթե հողորդակցությունն ինչ-ինչ պատճառներով ընդհատվել է, ապա ամբողջ ինֆորմացիան պետք է կրկին ուղարկել:
Նշված պրոբլեմի շրջանցման համար մեկ ծավալուն հաղորդագրությունը բաժանվում է առավել փոքր, հեշտ կառավարելի կտորների: Տվյալների առավել փոքր կտորների բաժանումը կոչվում է սեգմենտավորում: Տվյալների սեգմենտավորումը երկու առաջնային առավելություններ ունի:
Առաջինն այն է, որ տվյալների փոքր կտորների հաղորդման դեպքում ցանցով մեկից ավելի հաղորդակցություններ կարող են տեղի ունենալ: Այն պրոցեսն որի շնորհիվ տարբեր հաղորդակցությունների ինֆորմացիայի փոքր կտորների ուղարկման հերթ է սահմանվում, կոչվում է մուլտիպլեքսինգ: Երկրորդ առավելությունը այն է, որ սեգմենտավորումը կարող է բարձրացնել ցանցային հաղորդակցության հուսալիությունը: Յուրաքանչյուր հաղորդագրության առանձին կտորներն անցնում են ուղարկողից նպատակատեղ ընկած ցանցով և եթե դեպի նպատակատեղ տանող ուղիներից մեկը շարքից դուրս է գալիս կամ ծանրաբերռնված է, ապա առանձին կտորները նպատակատեղին կարող են հաղորդվել հասանելի այլ ուղիներով: Ինչպես նաև եթե հաղորդագրության հաղորդման ժամանակ նրա առանձին կտորներից մեկն է վնասվում, ապա միայն այդ վնասված կտորն է կրկին ուղարկվում աղբյուրից նպատակատեղ:

Սեգմենտավորման և մուլտիպլեքսինգի օգտագործման բացասական կողմ է հանդիսանում այն, որ տվյալների հաղորդման պրոցեսը բարդանում է: Օրինակ` ենթադրենք ունենք 100 էջից կազմված հաղորդագրություն, որը ցանկանում ենք ուղարկել, ընդ որում էջ առ էջ պետք է ուղարկենք սեգմենտավորման շնորհիվ: Ուղարկման համար պետք է յուրաքանչյուր էջի համար հասցեավորման, պիտակների սահմանման, ուղարկման, ստացման և բացման պրոցեսները կատարվեն: Այս դեպքում մենք բավականին ժամանակ կծախսենք, ինչպես նաև ցանցային հաղորդակցության ժամանակ սեգմենտների ստացման մասին նպատակատեղը հաստատումներ է ուղարկում, ուղարկող կողմն էլ իր հերթին հաստատումներ է ուղարկում, որոնց հետևանքով ցանցը ծանրաբեռնվում է:

2.2 ՑԱՆՑԻ ՏԱՐՐԵՐԸ

Այն ուղին, որով հաղորդագրությունն աղբյուրից հասնում է նպատակատեղ կարող է լինել շատ պարզ և կարճ (ուղղակի երկու կողմերը միմյանց միացնող հաղորդալար) կամ բարդ լինել ու մեծ տարածքներ ընդգրկել: Ցանցային ինֆրաստրուկտուրան այն պլատֆորմն է (platform), որն ապահովում է մեր մարդկային ցանցը: Այն ապահովում է կայուն և հուսալի ուղի, որով կարող են տեղի ունենալ մեր հաղորդակցությունները: Սարքերը և միջավայրը հանդիսանում են ցանցի ֆիզիկական տարրերը կամ սարքային ապահովումը: Սարքային ապահովումը սովորաբար ցանցի տեսանելի տարրերն են (դյուրակիր համակարգիչներ, ստացիոնար համարգիչներ, կոմուտատոր կամ մալուխներ): Որոշ կոմպոնենտներ կարող են տեսանելի չլինել (ինֆորմացիայի հաղորդման ռադիո միջավայրի դեպում): Այս դեպքում հաղորդագրությունները հաղորդվում են անտեսանելի ռադիո ալիքների և ինֆրակարմիր ալիքների տեսքով:
Ծառայությունները և Պրոցեսները հանդիսանում են հաղորդակցության ծրագրերը, որոնք կոչվում են ծրագրային ապահովումներ, որոնք կատարվում են ցանցային սարքերի վրա: Ցանցային ծառայությունները ապահովում են ինֆորմացիան որպես հարցումների պատասխան: Ծառայությունները հանդիսանում են բազմաթիվ ցանցային կիրառումները, որոնք մարդիկ օգտագործում են ամեն օր (էլ. փոստ, վեբ հոստինգ և այլն): Պրոցեսները ապահովում են այն ֆունկցիոնալությունը, որը ուղղորդում,  տեղափոխում է հաղորդագրությունները ցանցով: Պրոցեսները մեզ համար քիչ հասկանալի են, բայց կրիտիկական են ցանցերի աշխատանքի համար:

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ ՑԱՆՑԵՐՈՒՄ

Ցանցային այն սարքերը, որոնք մարդկանց առավել ծանոթ են և մոտ են գտնվում կոչվում են սահմանային սարքեր: Այս սարքերը հանդիսանում են ինտերֆեյս մարդկային ցանցի և հաղորդակցման ցանցի միջև: Սահմանային սարքեր են հանդիսանում հետևյալ սարքերը`

  • քոմփյութերներ (ստացիոնար համակարգիչներ, դյուրակիր համակարգիչներ, ֆայլ սերվերներ, վեբ սերվերներ),
  • ցանցային տպիչներ,
  • VoIP հեռախոսներ,
  • անվտանգության համակարգի տեսախցիկներ,
  • գրպանի համակարգիչներ և այլ սարքավորումներ:

Սահմանային սարքերին անվանում են նաև հոստեր: Հոստ է հանդիսանում հաղորդագրության աղբյուրը կամ նպատակատեղը: Որպեսզի հոստերը միմյանցից տարբերվեն, դրանք ցանցում իդենտիֆիկացվում են հասցեներով: Երբ հոստը սկսում է հաղորդակցությունը, այն օգտագործում է նպատակատեղի հասցեն, որպեսզի նշի հաղորդագրության նպատակավայրը: Ժամանակակից ցանցերում հոստը կարող է հանդես գալ որպես կլիենտ, սերվեր կամ երկուսը միասին: Հոստի վրա տեղակայված ծրագրային ապահովումն է որոշում թե ինչպիսի դեր պետք է կատարի հոստը ցանցում: Սերվերներ հանդիսանում են այն հոստերը, որոնց վրա տեղակայված ծրագրային ապահովումը թույլ է տալիս դրանց ապահովել այնպիսի ինֆորմացիա և ծառայություններ, ինչպիսիք են էլ. փոստը, վեբ էջերը և այլն: Կլինետներ հանդիսանում են այն հոստերը, որոնց վրա տեղակայված ծրագրային ապահովումը թույլ է տալիս սերվերից ինֆորմացիայի հարցումներ իրականացնել և այդ ինֆորմացիան արտապատկերել էկրանին:

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՍԱՐՔԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՐԸ ՑԱՆՑԵՐՈՒՄ

Միջանկյալ սարքերն ապահովում են սահմանային սարքերի միացում, այս սարքերը աշխատում են հետին պլանում և ցանցերը «հենվում» են այս սարքերի վրա կապի հաստատման համար: Այս սարքերը միմյանց են կապում առանձին հոստերը, այդ հոստերը ցանցին միացնում, ինչպես նաև բազմաթիվ առանձին ցանցեր են միմյանց կապում ձևավորելով միավորված ցանցերի համակարգ: Միջանկայլ սարքեր են հանդիսնաում`

  • ցանց մուտք գործելու, այսինքն` ցանցին միանալու հնարավորություն տվող սարքերը (հաբեր, փոխանջատիչներ, ռադիո ցանցի մուտքի հանգույց),
  • ներցանցային սարքեր (երթուղիչներ),
  • հաղորդակցման սերվերներ և մոդեմներ,
  • անվտանգության սարքավորումներ (firewall)

Միջանկյալ սարքերը նաև կառավարում են այն գործընթացը, ըստ որի ինֆորմացիան պետք է հոսի ցանցով: Այս սարքերը ցանցային միացումների վերաբերյալ ունեցած ինֆորմացիայից բացի օգտագործում են նպատակային հոստի հասցեն, որպեսզի որոշեն այն ուղին, որով հաղորդագրությունը պետք է հաղորդվի: Ցանցային միջանկյալ սարքերում կատարվող պրոցեսներն են`

  • ինֆորմացիոն ազդանշանների վերագեներացում և վերահաղորդում
  • ցանցերով և ցանցերի միավորված համակարգում գոյություն ունեցող ուղիների մասին ինֆորմացիայի պահպանում
  • այլ սարքերին վթարների մասին տեղեկացում
  • հնարավոր վթարի դեպքում տվյալների փոխանցում հասանելի այլ «ճանապարհով»
  • QoS հատկանիշների հիման վրա հաղորդագրությունների դասակարգում
  • հիմնվելով անվտանգության կարգավորումների վրա տվյալների հոսքի թույլատրում կամ արգելում:

ՑԱՆՑԵՐՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Տվյալների հեռահաղորդումը ցանցով իրականացվում է ինֆորմացիայի հաղորդման միջավայրի շնորհիվ: Ինֆորմացիայի հաղորդման միջավայրն ապահովում է ուղի, կապուղի, որով հաղորդագրություններն աղբյուրից հաղորդվում են նպատակատեղ: Ժամանակակից ցանցերում օգտագործվում են ինֆորմացիայի հաղորդման 3 տիպի միջոցներ, որոնք ապահովում են սարքերի միացումն և ուղու տրամադրում, որով կարող է հաղորդվել ինֆորմացիան: Դրանք են`

  • մետաղական հաղորդալարերը մալուխներում
  • ապակյա կամ պլաստմասե մանրաթելեր` ալիքատարեր (fiber optic cable – օպտոմանրաթելային մալուխ)
  • ռադիո հաղորդումը

Յուրաքանչյուր տիպի ինֆորմացիայի հաղորդման միջավայրի դեպքում ազդանշանի կոդավորումը տարբեր է  (հաղորդագրության հաղորդման համար այն պետք է վերածվի կոդավորված ազդանշանի): Մետաղական հաղորդալարերում ինֆորմացիան կոդավորվում է էլեկտրական իմպուլսների: Օպտոմանրաթելերի դեպքում ինֆորմացիան կոդավորվում է լուսային իմպուլսի: Ռադիոհաղորդումների դեպքում ինֆորմացիան կոդավորվում է էլեկտրամագնիսական բնույթ ունեցող ալիքների: Ինֆորմացիայի հաղորդման տարբեր տիպի միջավայրեր ունեն տարբեր հնարավորություններ և առավելություններ, թողունակության տարբեր մեծություն: Ոչ բոլոր ինֆորմացիայի հաղորդման միջավայրերն ունեն միևնույն բնութագրերը և կիրառելի են միևնույն նպատակի համար: Ինֆորմացիայի հաղորդման միջավայրի ընտրության հիմնական նախապայմանները հանդիսանում են`

  • այն հեռավորությունը, որի դեպքում ինֆորմացիան անվնաս կհաղորդվի
  • այն շրջակա միջավայրը, որում այն պետք է տեղադրվի
  • ինֆորմացիայի ծավալը և ինֆորմացիայի հաղորդման արագությունը` թողունակություն
  • ինֆորմացիայի հաղորդման միջավայրի արժեքը և դրա տեղակայման արժեքը:


Facebook Twitter More...

Comments on: "Համակարգչային Ցանցեր" (9)

  1. Ճիշտն ասած հիմա չկարդացի շտապում եմ, բայց գնաց էն գրառումների ցուցակի մեջ որ ԱՆՊԱՅՄԱՆ կարդացվելու են ;ճ մերսի որ էսքան երկար ու մանրամասն սաղ գրել ես :Ճ

    • vahrammur said:

      Խնդրեմ Դավիթ ջան, սա ընդամենը առաջին 2 գլուխներն են, նման 7 գլուխ էլ կա, ուղղակի ժամանակս թույլ չի տալիս որ տեղադրեմ:

  2. Վահրամ, բարև´ Ձեզ:
    Շնորհակալություն այս ծավալուն աշխատանքի համար: Ես այժմ զբաղվում եմ D-link կոմուտատորների վերաբերյալ ուսումնական մի ձեռնարկի թարգմանությամբ, և թեմայի վերաբերյալ պատկերացում կազմելու ու տերմինաբանության որոշ հարցեր ճշտելու մեջ համացանցում գրեթե միայն Ձեր այս աշխատանքը էականապես օգնեց: Ապրե´ք: Հաջողություն եմ մաղթում Ձեր բոլոր գործերին:

  3. Բարև Ձեզ, Վահրամ,,
    շնորհակալություն ինֆորմացիայի համար,,եթե դժվար չի լինի Ձեզ համար,,”Հաշվողական համակարգերում անհամասեռ հոսքերով պրոցեսների ուսումնասիրման ” մասին էլ նյութ գցեք,լավ?? նախապես շնորհակալություն…

    • vahrammur said:

      Հարգելի Լիանա,
      Ես հիմա չեմ կարողանա այդ նյութը մշակեմ ու տեղադրեմ: Կփորձեմ ժամանակ գտնել ու օգնել Ձեզ, բայց հիմա օգնել այդ հարցում չեմ կարող:

      • լավ ամեն դեպքում շնորհակալ եմ Վահրամ,,,եթե կարողանաք գոնե ռուս. հեղինակերի անուններ ասեք….էլի շատ օգնած կլինեք,…անկեղծ ասած նույնիսկ ռուսերեն չեմ գտնում նյութ համացանցում,,,

  4. Բարև Ձեզ հագելի Վահրամ…ինձ շատ դուր եկավ Ձեր բլոգը:Ուսուցանող և օգտակար նյութեր են: Դուք կարող եք ինձ ինֆորմացիա տրամադրել Intrusian detection sistem և intrusion prevention system -ների մասին: Կներեք Ձեզ անհանգստացնելու համար :

    • vahrammur said:

      Բարև Ձեզ, այդ համակարգերի մասին հայերեն մշակված նյութ չունեմ, բայց կարող եմ անգլերեն նյութերի հղում տալ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Tag Cloud

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 435 other followers