Mind Wide Open

Նապաստակ Ջան Նապաստակ – 2011թ.

Այպիսով ամփոփեմ 2011 թվականը, որը բավականին բուռն էր ու իրադարձություններով լի:

1. Հրատարակման համար նախապատրաստեցի իմ թեկնածուական ատենախոսության համար անհրաժեշտ վերջին հոդվածը (պիեզոէլեկտրական սեյսմաչափիչի չափագիտական բնութագրերի տեսական ու փորձարարական հետազոտություն): Մայիսի 15-30 ժամանակահատվածում հաջուղությամբ ավարտեցի ատեստավորումս ՀՊՃՀ-ում և ներկայացրեցի թեկնածուական ատենախոսությունս գիտական ղեկավարիս: Հուլիսի 2-ին տեղի ունեցավ թեկնածուական ատենախոսությանս նախապաշտպանությունը, որը նույնպես հաջող ընթացք և ավարտ ունեցավ: Անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո նշանակվեց թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը` 14 հոկտեմբեր: Հոկտեմբերին պաշտպանությունը հաջողությամբ ավարտեցի և աշխատանքս հանձնվեց ԲՈՀ: Դեկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ ԲՈՀ-ի 21.12.2011 թվականի հրամանով հաստատվել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում գործող ԲՈՀ-ի 038 Էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի մասնագիտական խորհրդի որոշումը Վահրամ Գագիկի Մուրադյանին տեխնիկական գիտությունների թեկնածուի (Ե.11.01 թվանիշով) գիտական աստիճան շնորհելու մասին:

2. Հայտ ներկայացրեցի ARPA հիմնարկի նորարարության մրցույթին և հոկտեմբերին տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը, իմ ներկայացրած աշխատանքը արժանացել էր 3-րդ մրցանակին (մրցանակաբաշխության տեսանյութ - 26:10 վ): Առանձին շնորհակալագրի արժանացա ՀՊՃՀ ռեկտոր Ա.Ս. Ավետիսյանի կողմից:

3. Մանսակցելով NI լաբորատորիաներում վերապարտաստմանը, աշխատանքի անցա Գյումրու Տեխնոպարկի լաբորատորիայում, որպես ճարտարագետ-լաբորանտ: Դասընթացների տևողությունն էր երկու ամիս (փետրվար և մարտ): Արդյունքում Գյումրու Տեխնոպարկում անցկացվեցին բազմաթիվ դասընթացներ, պրակտիկաներ տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների համար (100-150 ուսանող):

4. Հայտ ներկայացրեցի ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ի «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիային և հուլիսի 14-ին տեղի ունեցավ կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ շահառուների թվում էի (տես հղումը): Իմ կողմից փոքր ներդրում ունեցա բանկի կողմից կազմակերպված «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» ակցիային:

5. Մայիս ամսից սկսեցի համագործակցել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ցանցային տեխնոլոգիաների Cisco ակադեմիայի հետ, որի նպատակն էր հիմնել Գյումրիում ակադեմիայի մասնաճյուղ և կազմակերպել CCNA Exploration կուրսի դասընթացներ: Ինքս սկսեցի քննություններ հանձնել, որպեսզի կարողանամ դասավանդել որպես ակադեմիայի հրահանգիչ: Հունիս ամսից սկսեցինք հավաքագրել առաջին խումբը` G1: Դասընթացների մասնակիցների ու ընացակարգի մասին բազմաթիվ անգամ խոսել եմ, այս անգամ ձեռնպահ կմնամ, քանի որ ուղղակի ամփոփում եմ 2011 թվականը: Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀԱՀ Cisco ակադեմիայի մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը Գյումրիում (բացման տեսանյութը): Արդյունքում 30.12.2011 թվականի դրությամբ ակադեմիայում սովորում են 16 ուսանողներ, ովքեր գտնվում են 3 տարբեր խմբերում` G1, G2 և G3: G1 խմբի ուսանողները հաջողությամբ ավարտել են ուսուցման 2 կիսամյակները, որի արդյունքում նրանց դասավանդել եմ CCNA Exploration Network Fundamentals և CCNA Exploration Routing Protocols and Concepts, այս խմբի հետ նաև սկսել եմ CCNA Exploration LAN Switching and Wireless փուլը սակայն դեռ չենք ավարտել: G1 խմբի հաջողությամբ ավարտած ուսանողներին հանձնվեցին համապատասխան վկայակններ: G2 խումբը հաջողությամբ ավարտել է առաջին փուլը և ներկա պահին հանձնում է երկրորդ փուլի վերջին քննությունները: G3 խումբը սկսել է առաջին փուլը, բայց դեռ չենք ավարտել: Ինքս դեկտեմբերի 26-ին հանձնելով 4-րդ փուլի վերջին քննությունները հաջողությամբ ավարտեցի CCNA Exploration կուրսը:

ԱՅՍ ՏԱՐԻՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է, ՈՐԸ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ: ԱՅԺՄ ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՎԻՇԱՊԻՆ:

Comments on: "Նապաստակ Ջան Նապաստակ – 2011թ." (5)

  1. Հետաքրքրությամբ կարդացի, ողջունում եմ Ձեր նպատակասլացությունը և նպատակադրված գործունեությունը: Մաղթում եմ նորանոր հաջողություններ հետագա գիտական-հետազոտական աշխատանքում: Լինելով ասպիրանտուրայի քարտուղար` սրտանց ուրախանում եմ բոլոր հայ երիտասարդ (տղաների թե աղջիկների) գիտնականների հաջողություններով:
    Մաղթում եմ արգասաբեր աշխատանք:
    Հարգանքով, Առլեն

  2. MrKaren said:

    Շնորհավոր Վահրամ ջան․․․ 2012 թվականին էլ ավելի հաջողությունների ու հաղթանակների հասնես․․․

  3. [...] vahrammur.wordpress.com Rate this: Share thisFacebookTwitterEmailPrintMoreStumbleUponTumblrLinkedInRedditDiggLike this:Like3 bloggers like this post. This entry was posted in Այլ կայքեր, Թեմա` քննարկման համար, Իմ մտքերը, Կայքի նորամուծություններ and tagged Հայկական բլոգոսֆերա, այլ կայքեր, Բլոգի օր, Իմ մտքերը. Bookmark the permalink. ← Բնության հրաշք. երկնակարմիր:) Իշթվան Ֆեկետեի գլուխգործոցը… → [...]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Tag Cloud

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 403 other followers