Mind Wide Open

Իմ Մասին

ԱՊՐԵԼ (հեղ. Պարույր Սևակ)

Ապրե~լ, ապրե~լ, այնպե’ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը.
Ապրե~լ, ապրե~լ, այնպե’ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքդ քեզ արհամարհես ու համառես,
քեզ հետ վիճի’, քեզ չզիջի’
համբերատար քեզ հետ խոսի~,
հակառակո’ւմ քեզ համոզի
ինքը… հզոր Հանրությունը…

Ապրե~լ, ապրե~լ, այնպե’ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
Ես-ըդ խառնես մեծ, մենքե-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:

Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա’նց համար,
Վերջալույսի նման բոցվես
նրա’նց համար:

Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա~ց լինես նրանց համար՝
հոգեւոր հա’ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգեւորվա~ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
բույլ կամ մժեղ,
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան…

Ապրե~լ, ապրե~լ, ապրել այնպե’ս,
Որ նրանց հետ մթնես-ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե~ղ բացվես, մեկտե~ղ փակվես՝
Ինչպես նամակ եւ կամ բացիկ…

Ապրե~լ, ապրե~լ, ապրել մեկտե’ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,–
Դառնալ ե’ւ շանթ, ե’ւ շանթարգել…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Tag Cloud

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 435 other followers